Ռազմական դրության ընթացքում կասեցվել է մեկ հեռուստածրագրի գործունեություն. ՀՌՀ նախագահ |1lurer.am|
18:38 - 09 նոյեմբերի, 2020

Ռազմական դրության ընթացքում կասեցվել է մեկ հեռուստածրագրի գործունեություն. ՀՌՀ նախագահ |1lurer.am|

1lurer.am: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ռազմական դրության ընթացքում հեռուստառադիոեթերի մշտադիտարկմանը: 

«Այնպիսի սխալներ, որի համար մենք էլի կարող էինք վարույթ բացել, կասեցնել կամ նույնիսկ լիցենզիան հետ ստանալ, մենք կարծես չունենք: Եվ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել, որ այս ֆեյքային, ապատեղեկատվության միջավայրում ամենկարգապահն այն ընկերություններն են, որոնք հանձնաժողովի կողմից ստացել են լիցենզիա և կարգավորվում են հենց հանձնաժողովի կողմից»,- նշեց Հակոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

ՀՌՀ նախագահը տեղեկացրեց, որ այս ընթացքում մեկ ամսով կասեցվել է մեկ ծրագրի գործունեությունը, որ շտկվի դրա բովանդակությունը: Կասեցման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 10-ին:

«Ամեն դեպքում, այդ հեռուստաընկերության եթերում այն այլևս չի լինի: Մենք փաստաթղթեր ստացանք, որ պայմանագիրը խզվել է, և այդ հաղորդումը էլ չենք ունենա»,- նշեց Հակոբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել