Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|
17:18 - 09 նոյեմբերի, 2020

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել Է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել Է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը:

«Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր Է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,-Մերկելը նոյեմբերի 9-ին հայտարարել Է լրագրողներին: Նա նշել Է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ Է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»:

«Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում Է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել Է Մերկելը: Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել Է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»: «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել