Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը
 |aliq.ge|
11:30 - 09 նոյեմբերի, 2020

Վրաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը |aliq.ge|

aliq.ge: Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 927 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 60 680 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 45 042 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 499:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել