ՀՀ կառավարության 31.10.2020թ. թիվ 1746-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտու սահմաններում տեղակայված‚ ՀՀ սեփականություն հանդիսացող և Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում տեղակայված և ՀՀ ԱԱԾ-ին  ամրացված 357.58 քմ ծածկարանի‚ 6 տաղավարների ապամոնտաժման‚ 26 մ երկարությամբ պատի և 43 քմ մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը։

Կառավարության նույն որոշմամբ թույլատրվել է քանդել նաև կամրջի օտարման գոտում գտնվող և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված 84 քմ մակերեսով շենքը։

Նշված շինությունների ու ենթակառուցվածքների քանդման աշխատանքները կիրականացվեն կամրջի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության՝ իրանական Tunnel Sadd Ariana ընկերության կողմից՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

Հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա նշված շինության և կառուցվածքների ապամոնտաժումից հետո կմեկնարկի Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարությունը։

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Պահպանվելու և ամրացվելու է նաև հին կամուրջը: Այսպիսով հին կամուրջը կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը: