Սոցապ նախարարությունը մշակել է նախագիծ՝ արցախցիներին կացարան տրամադրած անձանց ծախսերի մասնակի փոխհատուցման համար
23:01 - 08 նոյեմբերի, 2020

Սոցապ նախարարությունը մշակել է նախագիծ՝ արցախցիներին կացարան տրամադրած անձանց ծախսերի մասնակի փոխհատուցման համար

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության և փոխօգնության շնորհիվ արցախցի մեր հայրենակիցներն արդեն մեկ ամիս է՝ կացարան ունեն Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ծրագրի նախագիծ արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կացարանի տրամադրման ծախսերի մասնակի փոխհատուցման համար: Նախագիծը քննարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմում և շուտով կդրվի հանրային քննարկման»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել