Թուրքիան ԱՄՆ նոր նախագահի վրա ճնշում կբանեցնի Գյուլենին արտահանձնելու համար |azatutyun.am|
17:21 - 08 նոյեմբերի, 2020

Թուրքիան ԱՄՆ նոր նախագահի վրա ճնշում կբանեցնի Գյուլենին արտահանձնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Անկարան ԱՄՆ նոր վարչակազմից կպահանջի արտահանձնել ընդդիմադիր հոգևոր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին:

Անկարայի համոզմամբ, հենց Գյուլենն է առաջնորդել 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու արշավը:

«Թուրքիայի տեսակետից (ամերիկյան ընտրություններից հետո) ոչինչ չի փոխվել: Մեր երկրում տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, դրա կազմակերպիչը գտնվում է Ամերիկայում, բնականաբար, մենք պետք է պնդենք, որ նրան արտահանձնեն, մենք կշարունակենք ճնշում բանեցնել և ամերիկյան նոր իշխանության հետ մեր երկխոսության ընթացքում կպահանջենք Թուրքիա ուղարկել հեղաշրջման առաջնորդին»,- ասել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել է մոտ 150 պետական ծառայող, այդ թվում` զինվորականներ:

Մահմեդական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենը մշտապես հերքել է Թուրքիայում ընդդիմադիրների հետ համագործակցելու և նրանց գործողություններն ուղղորդելու Անկարայի մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել