Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ |armenpress.am|
01:33 - 08 նոյեմբերի, 2020

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ  գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Պատգամավորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում էվերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել