Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը  |armenpress.am|
00:07 - 08 նոյեմբերի, 2020

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը |armenpress.am|

armenpress.am:   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:  

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել