Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում․ Թրամփ |tert.am|
18:59 - 07 նոյեմբերի, 2020

Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում․ Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հարյուր հազարավոր ձայներ չեն հաշվարկվել, ինչպես նաև տասնյակ հազարավորները ուշ են ներկայացվել ընտրատեղամաս:

«Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում»,- հայտարարել է Թրամփը:

Վերջինս հավելել է, որ հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել: «Սա նույնպես կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, որտեղ զգալի զանգված անհետացել է առանց դիտարկվելու որևէ մեկի կողմից: Վատ բաներ են տեղի ունեցել այդ ժամերի ընթացքում, երբ օրինական թափանցիկությունը չարամտորեն և դաժանորեն արգելափակված է եղել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել