Բելառուսում տեղի է ունեցել առաջին ատոմակայանի բացումը
 |azatutyun.am|
16:17 - 07 նոյեմբերի, 2020

Բելառուսում տեղի է ունեցել առաջին ատոմակայանի բացումը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր գլխավորել է հանրապետությունում առաջին ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:

«Օստրովեցի ատոմակայանի աշխատանքով մենք ևս մեկ քայլ են անում դեպի ապագա և երաշխավորում ենք Բելառուսի էներգետիկ անվտանգությունը»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն հատուկ տեսաուղերձում, որը հեռարձակել է Բելառուսի պետական հեռուստատեությունը:

Օստրովեցի ատոմակայանը կառուցել է «Ռոսատոմ» ռուսաստանյան ընկերությունը: Ծրագրի համար Բելառուսը Ռուսաստանից ստացել է մոտ 10 միլիարդ դոլարի վարկ:

Օստրովեցը գտնվում է Գրոդնոյի շրջանում: Հարևան Լիտվան խստորեն դատապարտել է մայրաքաղաք Վիլնյուսից 50 կիլոմետր հեռավորության վրա աոմակայան կառուցելու Մինսկի ծրագիրը:

Առաջին էներգաբլոկն այս պահին աշխատում է 400 մեգավատ հզորությամբ, որն աստիճանաբար կհասցվի նախատեսված 1190 մեգավատի: Դա կապահովի Բելառուսում անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը: Երկրորդ էներգաբլոկը Բելառուսում նախատեսում են շահագործման հանձնել 2021 թվականի առաջին եռամսյակում:

Օստրովեցի ատոմակայանի ռեակտորների սառեցման համար օգտագործվելու է Վիլիա գետի ջուրը, որը նաև Լիտվայում խմելու ջրի աղբյուրներից մեկն է:

Բելառւսում այդ ատոմակայկանի կառուցման գաղափարը ոչ միանշանակ է ընդունվել, քանի որ 1986 թվականի Ուկրաինայում Չերնոբիլի ատոմակայանի աղետից հետո հանրության շրջանում առաջացել է խիստ բացասական վերաբերմունք ատոմակայանների շահագործման հանդեպ:

Ընդդիմության լիդեներից Անդրեյ Սաննիկովը դեռ 2010-ը թվականին հայտարարել է, որ Օստրովեցի ատոմակայանը «Լուկաշենկոյի և Կրեմլի ձեռքում կդառնա Եվրոպական միությանն ահաբեկելու զենք, ճառագայթման վտանգ Բելառուսի և ամբողղջ Եվրոպայի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել