ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
20:29 - 06 նոյեմբերի, 2020

ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացնում ենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։

Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով։ Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել