Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը․ իրանցի գեներալը՝ ԼՂ հակամարտության մասին

 |factor.am|
19:51 - 06 նոյեմբերի, 2020

Ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը․ իրանցի գեներալը՝ ԼՂ հակամարտության մասին |factor.am|

factor.am: Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին (Kiumars Heidari) հայտարարել է, որ Իրանի Իսլմական Հանրապետության զինված ուժերն ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը՝ իրանցի զինվորականն ընդգծել է, որ Թեհրանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման ճանապարհով, հայտնում է Mehr գործակալությունը։

«Տարածաշրջանում կայունության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը,  մենք դա չենք հանդուրժի», – նշել է Իրանի Զինված ուժերի հրամանատարը ՝ չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «տարածաշրջանի աշխարհագրությունը» փոխելու անթույլատրելիություն ասելով:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել