ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները |armenpress.am|
16:53 - 06 նոյեմբերի, 2020

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել