«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|
15:05 - 06 նոյեմբերի, 2020

«Պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին». Բունդեսթագի ընդդիմադիր պատգամավորներից մեկը պահանջում է արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը |tert.am|

tert.am: Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով:

«Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը »,-նշել է Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը:

Դաղդելենը նշել է, որ, քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով, նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը: «ADÜTDF»- ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով ունի մոտավորապես 7 հազար անդամ:

«Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ միասին սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ: 

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել