Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում |armenpress.am|
14:18 - 06 նոյեմբերի, 2020

Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում չորս հասցեով բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով: Այդ մասին հաղորդել Է ԳԴՀ-ի երկրամասային քրեական վարչությունը:

Հետաքննչական գործողություններն անցկացվել են չորս մարդկանց մոտ՝ Օսնաբրյուկ, Կասսել քաղաքներում եւ Պիննեբերգի շրջանում: Վարչությունում նշում են, որ նրանք, հավանաբար, մասնակից չեն հարձակումներին, բայց, հնարավոր Է, կապված են եղել ահաբեկիչների հետ:

 

Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ: Զոհվել Է չորս մարդ, եւս 22 հոգի վիրավորվել Է, հարձակողներից մեկին սպանել են ոստիկանները: Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Պարզվել Է, որ կասկածյալներից մեկը ալբանական ծագում ունեցող 20-ամյա երիտասարդ Է, որն ունի Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն:

Հայտնի Է 2020 թվականի ամռանը Սիրիայի մեկնելու նրա փորձի մասին՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մարտերին մասնակցելու համար: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն: Ահաբեկչության գործով ձերբակալվել Է 15 մարդ, նրանցից ութը, պարզվել Է, դատվածություն են ունեցել այդ թվում՝ ահաբեկչության կամ սպանության փորձի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել