Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները |armenpress.am|
20:39 - 05 նոյեմբերի, 2020

Թուրքիան սկսել է իր ծովային գոտում երկրորդ հորատման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է սևծովյան շելֆում գազի հորատման աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոնմեզի՝ նոյեմբերի 5-ին թուրքական երկրաբանական-հետախուզական «Ֆաթիհ» նավը «Թյուրքալի-1» հորատանցքում սկսել է հորատման աշխատանքներ։ Ինչպես վկայում է Դոնմեզի թվիթերյան գրառումը, հորատման աշխատանքները տևելու են 75 օր։

Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր (թարմացված՝ 405 մլրդ խորանարդ մետր) գազի պաշարներ հայտնաբերելու մասին և նշել էր, որ Սաքարյայի հանքավայրից գազի արդյունահանումը նախատեսվում է սկսել 2023 թ.։ Իսկ հոկտեմբերի 17-ին հայտարարել էր՝ Սաքարյայի գազի հանքավայրում հուլիսի 20-ից սկսված աշխատանքների բարեհաջող ավարտի մասին։

«Թյուրքալի-1» հորատանցքը գտնվում է «Թունա» հորատանցքից 4-5 կմ հեռավորության վրա, իսկ «Թունա-1» հորատանցքը գտնվում է սևծովյան Հերակլեա քաղաքի առափնյա գոտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել