ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը
 |armtimes.com|
15:54 - 05 նոյեմբերի, 2020

ՆԶՊ առարկայի չափորոշիչները կվերանայվեն, նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը |armtimes.com|

armtimes.com: Դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի չափորոշիչները կվերանայվեն։ Հաշվի են առնվում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որոնք կան։ Նախատեսվում է ներդնել նաեւ մարզառազմական ճամբարների կարգը, որը թույլ է տալու ապահովել առարկայի գործնական բաղադրիչը, այսինքն՝ աշակերտները ստանալու են տեսականից բացի՝ գործնական հմտություններ։

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա հավելեց, որ բացի ՆԶՊ-ից, դպրոցներում պետք է բարձրացվի քաղաքացիական պաշտպանության կանոնների ու սկզբունքների ուսուցման արդյունավետությունը։

Հիշեցրեց, որ ՆԶՊ առարկայի չափորոշիչների վերանայման հարցի մասին նշվել էր դեռ պատերազմից առաջ, եւ արդեն քննարկումներ եղել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ռազմական բուհերի ներկայացուցիչների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել