Բելառուսը փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները

 |factor.am|
14:49 - 05 նոյեմբերի, 2020

Բելառուսը փակել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները |factor.am|

factor.am: Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեն հայտարարել է, որ հարևան երկրներում համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրապետությունը ժամանակավորապես սահմանափակում է ցամաքային անցակետերից մուտքը երկրի տարածք Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանած անձանց որոշակի խմբերի համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և հյուպատոսական գրասենյակների աշխատակիցներին: Որոշումը չի տարածվում նաև միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող  տրանսպորտային միջոցների վարորդների, միջազգային երկաթուղային երթևեկի գնացքների և լոկոմոտիվային անձնակազմի անդամների վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել