ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց
 |1lurer.am|
14:34 - 05 նոյեմբերի, 2020

ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության անդամ 27 երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, վավերացման գործընթացը, կարծես, ավարտվել է: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: 

«Սակայն կան դեռ երեքը՝ Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին: Դա տեխնիկական է, ֆորմալ է, այսինքն՝ կա վավերացված փաստաթուղթը, բայց դրա մասին պետք է պաշտոնապես տեղեկացվի Բրյուսելին, որի արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է: Դրանից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կսկսի կիրարկվել: Այժմ իրականացվում է փաստաթղթի միայն 80 տոկոսը»,- ասաց Ադոնցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել