Քվեների հաշվարկը ԱՄՆ-ում ուղեկցվում է Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներով |azatutyun.am|
13:18 - 05 նոյեմբերի, 2020

Քվեների հաշվարկը ԱՄՆ-ում ուղեկցվում է Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներով |azatutyun.am|

azatutyun.am: Քվեների հաշվարկը Միացյալ Նահանգներում ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ ԱՄՆ մի շարք քաղաքներում ընտրական կենտրոնների մոտ են հավաքվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։

Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում շուրջ 30 հանրապետական ակտիվիստներ փորձել են մուտք գործել ընտրական կենտրոնի շենք՝ պահանջելով դադարեցնել քվեների հաշվարկը։ Այդ պահին այդտեղ ընթանում էր փոստով և վաղաժամ տրված ավելի քան 170 հազար ձայների հաշվարկը։ CNN հեռուստաընկերության և Edison Research հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ստացած քվեների քանակով Միչիգանում առջևում է դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը։

Արիզոնայի խոշորագույն քաղաքում՝ Ֆինիքսում ևս հարյուրից ավելի մարդիկ են հավաքվել տեղական ընտրական կենտրոնի առջև՝ պահանջելով դադարեցնել քվեների հաշվարկը։ Այս նահանգում նույնպես քվեների աննշան տարբերությամբ առջևում է Բայդենը։

Քվեարկության արդյունքների ամփոփման շուրջ իրավիճակը սրվեց, երբ Թրամփը սկզբում իրեն ընտրությունների հաղթող հռչակեց, ապա Twitter-ում գրեց, թե փորձ է կատարվում «գողանալ» իր հաղթանակը։

Չնայած այս հայտարարություններին՝ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված որևէ էական խախտման մասին հայտնի չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել