armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,- ասաց Մնացականյանը: