Արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ |pastinfo.am|
11:47 - 05 նոյեմբերի, 2020

Արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ |pastinfo.am|

pastinfo.am: Արցախցի կանայք և երեխաները ՀՀ-ում՝ Գերմանիայի դեսպանատան դիմաց  հանդիպում են  պահանջում դեսպանի հետ։ Լիանա Ադամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պարոն դեսպանը տեղում չէ, բայց իրենց պատրաստ է ընդունել փոխդեսպանը՝ մեկ հոգու։ 

«Նախաձեռնող խումբը երեք հոգի է, հիմա այդ բանակցություններն են ընթանում, որ անձամբ հանձնենք մեր նամակ-պահանջը»,- նշեց Ադամյանը։

Ինչ վերաբերում է միջազգային այլ կառույցներին փոխանցված նամակներին, Ադամյանը հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ կապված նամակագրության ընթացակարգը պահպանվում է, ընտրություններից հետո կա պայմանավորվածություն, որ կասեն օր և ժամ հանդիպման համար։ կանայք պահանջում են անձամբ տիկին Թրեյսիին հանդիպումը, իսկ նամակի առումով դեռևս պատասխան են սպասում։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Ադամյանը տեղեկացրեց, որ իրենց ընդունել են, քննարկումներ է եղել, որոնք չեն հանրայնացվի այս պահին։

Սիրանուշ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակները ևս մեկ միջոց է բարձրացված հարցերի մասին տեղեկացնելու և, թեև վստահ են, որ այն ամենն ինչ իրենք խոսում են, ներկայացվում է, բայց նամակն ամրագրում է ցույցների արդյունքները։

Ռազմական գործողություններն ընթանում են արդեն 40 օր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել