Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|
11:08 - 05 նոյեմբերի, 2020

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

«Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը: 

Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը: 

Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել