ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը
23:17 - 04 նոյեմբերի, 2020

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքում հետևել միջազգային նորմերին: Ստրասբուրգյան դատարանի համապատասխան հայտարարությունը ստացվել է ТАСС գործակալության փարիզյան ներկայացուցչությունում:

Դատարանն ընդգծել է, որ «շատ դիմումներ է ստացել որոշ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Ատյանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկություն տրամադրել՝ արդյոք այդ անձինք գերեվարվել են: «Եթե այդպես է, ապա դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում, անցնո՞ւմ են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։ 

Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին և կոչ է անում կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերի:

ՄԻԵԴ-ը մտադիր չէ նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ անվտանգության միջոցառումների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:  «Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և հիմք չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար», - նշվել է հաղորդագրության մեջ։ ՄԻԵԴ-ը հիշեցրել է նաև իր՝ կողմերին ուղղված կոչերի մասին, հրաժարվել ցանկացած միջոցառումներից, որոնք խախտում են քաղաքացիական անձանց իրավունքների մասին Կոնվենցիան:

Դատարանը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը, ներառյալ Թուրքիան, պետք է հրաժարվեն գործողություններից, որոնք հակասում են նշված փաստաթղթի դրույթներին։ Նա նրանց կոչ է արել «կատարել այս Կոնվենցիայից բխող պարտավորությունները»:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել