Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|
18:49 - 04 նոյեմբերի, 2020

Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները: Արձանագրել ենք իրենց բառերը՝ ներքին լսարանին ուղղված, որոնցով ցույց ենք տալիս, որ այն, ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետև եթե այս պայմաններում անգամ մեկ օր, մեկ ժամ էթնիկ հայը իրենց հետ հայտնվի մեկ տանիքի ներքո իրենց հետ, բացառվում է խոսել կյանքի իրավունքի, առողջության իրավունքի մասին»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը հայտնեց, որ ապացույցներ ունեն նաև, որ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական ցանցերի էջերով ատելություն է տարածվում: «Այդ աշխատակիցները տարածում են ատելություն, վիրավորանքներ, խրախուսում են բռնությունը: Սա միջազգային կազմակերպություններում նրանց աշխատանքի կանոնների կոպիտ խախտում է»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են թիրախային կերպով ուղարկել կոնկրետ կազմակերպություններին:

Նա ընդգծեց՝ բոլոր ապացույցները, այդ թվում՝ քաղաքացիների, ռազմագերինի, զինծառայողների հանդեպ խոշտանգումների վերաբերյալ, հավաքագրվում են, մշակվում, տրվում են իրավական բնութագրումներ, կատարվում են թարգմանություններ, մատնանշվում են խախտումները, ներկայացվում է միջազգային կոնվենցիոն դրույթը, որին տվյալ արարքը հակասում է, այնուհետև դրանք ուղարկում ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորներին, միջազգային լրատվամիջոցներին, Հայաստանում ներկայացված բոլոր դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, այլ երկրներում ՀՀ դեսպանություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել