Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|
18:23 - 04 նոյեմբերի, 2020

Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Միջազգային կառույցների հետ մանրամասն աշխատում ենք, մի քանի արձագանքներ եղել են Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երեք անգամ արձագանքել է: Այս մասին ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երրորդ արձագանքում մատնանշել է պատերազմական հնարավոր հանցագործությունների մասին, ինչը առաջընթաց էր: Արման Թաթոյանը նշեց, որ  Եվրոպայի խորհրդի հանձնակատարը մի քանի անգամ արձագանքել է, եվրոպական դատարաններում կան վարույթներ:

«Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ, պետք է ընդգծել, ես սա ցավով եմ ասում որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ»,- ասաց նա և նկատեց, որ ՄԱԿ–ը, Եվրոպայի խորհուրդը ստեղծվել են մարդու իրավունքներ պաշտպանելու համար: Նա նշեց, որ մեր ամենակարևոր հարցերից է, որ նրանք այցելեն Արցախ:

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Արման Թաթոյանը նշեց, որ մենք պետք է գիտակցենք, որ քովիդի տարածման հետ կապված խնդիրներով բացի այն, որ մեր առողջությունը, կյանքն ենք վտանգում, մենք ծանրաբեռնում ենք մեր բժիշկներին, որոնք կարող էին դրա փոխարեն օգնել մեկ զինվորի: Նա կարևորեց անվտանգության կանոնների պահպանումը և նշեց, որ խնդիրներ կան հիվանդանոցներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել