Արդարադատության նախարարության բյուջեն հաջորդ տարի կավելանա շուրջ 3 մլրդ դրամով

 |armenpress.am|
14:16 - 04 նոյեմբերի, 2020

Արդարադատության նախարարության բյուջեն հաջորդ տարի կավելանա շուրջ 3 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդադատության նախարարությանը 2021 թվականին պետբուջեից կհատկացվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Արդադատության նախարարությանը ծրագրերի իրականացման նպատակով 2021-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ: 2020 թվականի համեմատ լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 34 մլն 436 հազար դրամ, որից 2 մլրդ դրամը հատկացվելու է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենքի կառուցման, տեխնիկական ապահովման նպատակներով»,- ասաց Բադասյանը:

Նախարարության կողմից 2021-ին իրականացվելու է պետբյուջեի 8 ծրագիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել