Մեր ԶՈՒ-ն շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում է և բնագծերի փոփոխություն կատարում․ Արծրուն Հովհաննիսյան
22:23 - 03 նոյեմբերի, 2020

Մեր ԶՈՒ-ն շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում է և բնագծերի փոփոխություն կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական ԶՈՒ-երը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Վերջինս հայտնեց, որ վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Հովհաննիսյանի խոսքով՝ ողջ օրվա ընթացքում հայկական  ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թնամուշ ուժերի ոչնչացումը։ 

«Կեսօրին մոտ Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով  դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել»,- հայտնեց Հովհհանիսյանը։ 

Պն ներկայացուցիչը լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ  կան հակասություններ  և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։ 

«Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է ։ Մարտերը շարունակվում են, շատ սաստիկ ու ծանր չեն։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը։ Շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել