Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին |armenpress.am|
19:04 - 03 նոյեմբերի, 2020

Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կատարված ահաբեկչության առնչությամբ:

«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է Մնացականյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել