ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լրամշակումների մասին |1lurer.am|
14:45 - 03 նոյեմբերի, 2020

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լրամշակումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կան որոշակի լրամշակումներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Առայժմ կան միանգամայն որոշակի լրամշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ներկայումս խոսքը հենց դրանց մասին է»,- հայտնել է Ռուդենկոն:

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:

«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությանը ռազմական կարգավորում չի կարող լինել: Լուծումը պետք է լինի միայն քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Նա նաև ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:

«Բանակցություններ են ընթանում փորձագետների մակարդակով: Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այլ բանի մասին խոսելը վաղ է»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Մոսկվան, ընդհանուր առմամբ, «նախընտրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը չշահարկել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել