Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|
13:43 - 03 նոյեմբերի, 2020

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ հասցեական քաղաքականությամբ կանի ամեն ինչ, որ բիզնեսին աջակցի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նախ նշեց, որ երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին:

 «Ապա՝ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու է առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- ասաց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել