Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի |1lurer.am|
10:02 - 03 նոյեմբերի, 2020

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Իզմիր քաղաքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Նշվում է շուրջ 1000 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով տեղի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: Էպիկենտրոնում խորությունը կազմել է 16.5 կիլոմետր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել