ԱՄՆ-ը Եվրոպայի կողքին է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ |armenpress.am|
09:47 - 03 նոյեմբերի, 2020

ԱՄՆ-ը Եվրոպայի կողքին է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում. Թրամփ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում: 

«Մեր աղոթքները Վիեննայի ժողովրդի հետ են նողկալի ահաբեկչական գործողություններից հետո: Այս հրեշավոր հարձակումներն` ընդդեմ անմեղ մարդկանց, պետք է դադարեցվեն: ԱՄՆ-ը կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին ահաբեկչության, ներառյալ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարում»,-«Թվիթեր»-ում նշել է ԱՄՆ-ի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել