ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին
22:23 - 02 նոյեմբերի, 2020

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա: Նա նշել է, որ հրետանային հարվածները Լեռնային Ղարաբաղում  ռազմական հանցագործություններ կարող են լինել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ 

«Չնայած անցյալ ուրբաթ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված՝ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր չթիրախավորելու մասին համաձայնությանը՝ հանգստյան օրերին հաղորդվել է բնակեցված տարածքների ուղղությամբ հրետանային հարձակումների մասին»,- ասել է Միշել Բաչելետը՝ վկայակոչելով Ստեփանակերտի կենտրոնական շուկային և Թարթառ քաղաքին ուղղված հարվածները:

«Չնայած սոցիալական ցանցերում շրջանառվում են բազմաթիվ կեղծ լուսանկարներ՝ լրատվական կազմակերպությունների՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերիներին մահապատժի ենթարկելու հոլովակների խորը հետաքննությունը բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություններ»,- ասել է Բաչելետը հայտարարության մեջ՝ նշելով, որ դա Ժնևի կոնվենցիաների համաձայն կարող է ռազմական հանցագործություն լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել