Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ,  որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան
21:58 - 02 նոյեմբերի, 2020

Ունենք փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա․ Արծրուն Հովհաննիսյան

Որևէ մեկը չի կարող պնդել և ապացուցել, որ մենք պատրաստ չէինք դրան (պատերազմին - խմբ․): Եթե մենք առաջին 10-15 օրերին կռվում էինք մեզանից մինչև 10 անգամ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ, և եթե թշնամուն հաջողվել է որոշակի տարածքներում առաջ գալ, չի նշանակում, որ մենք 100%-ով պատրաստ չէինք: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում]

«Եվ ոմանց ընկալման մեջ եթե մենք 100 տոկոսով, իրենց պատկերացմամբ, պատրաստ լինեինք, ինչ է, մի միլիմետր պետք է հետ չքաշվեի՞նք։ ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երը, գտնվելով պատերազմի մեջ, նման մեծ դաշնակից ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում, իր պոտենցիալի սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս և ավելի։ Այո՛, ծանր կորուստների գնով, այո՛, երբեմն տարած կոր գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- նշել է նա։

Նա նաև ասել է, որ վերջին շրջանում ակտիվորեն ուղղակի ձեռքներից (զինվորների - խմբ․) օրենքի ուժով հավաքում են բոլոր տեսակի կապի միջոցները։

«Ունենք հստակ փաստեր, որ Ադրբեջանը օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են բջջային կապի հաղորդիչների վրա»,- ընդգծել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել