Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը  |armenpress.am|
19:10 - 02 նոյեմբերի, 2020

Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը |armenpress.am|

armenpress.am: Լիոնում թուրքերը  վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը:  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աչրեն Վերդիանը՝ հրապարակելով լուսանկար:

«Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդիանը: 

Ավելի վաղ, թուրքերը Լիոնում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել