Թուրքիան և Ադրբեջանը ռազմական հանցագործություներ են կատարում՝ ֆոսֆորային զենք կիրառում, խոշտանգում դիերի մարմինները, ինչո՞ւ եք լռում, դուրս եկեք մեր երկրից. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև |tert.am|
13:02 - 02 նոյեմբերի, 2020

Թուրքիան և Ադրբեջանը ռազմական հանցագործություներ են կատարում՝ ֆոսֆորային զենք կիրառում, խոշտանգում դիերի մարմինները, ինչո՞ւ եք լռում, դուրս եկեք մեր երկրից. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև |tert.am|

tert.am: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են հավաքվել քաղաքացիներ, նրանք վանկարկում են՝ «Հեռացեք, մի լռեք թուրք-ադրբեջանական հանցագործությունների մասին»:

 

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարները ամեն հայ զինվորի գլխատման համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են ծխոստացել: Նրանց խոսքով՝ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել, իսկ Արցախում ահաբեկիչներն անում են այն, ինչ ցանկանում են և գլխատում հայ զինվորներին:

«Գերեվարվածները հայտարարում են, որ իրենց հրահանգ է տրված ոչնչացնել բոլոր գյուղերի խաղաղ բնակչությանը՝ ծեր, կին, թե երեխա, իսկ դուք այսօր լռում եք, ինչի՞ համար եք լռում:  Դուրս եկեք մեր երկրից, մերժում ենք ձեզ: Այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ, իսկ ՄԱԿ-ի երևանյան  գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»,- նշեց ակցիայի մասնակիցը:

 

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու համար Ռուսաստանի դեմ կիրառեցին տարբեր պատժամիջոցներ, իսկ սահմանում զոհված հայ զինվորի և պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ գոնե մեկ պատժամիջոց չի կիրառվել: Նրանք նշում են՝ դադարեք կեղծ լինելուց, խոսեք:

Ակցիայի մյուս մասնակիցը հիշեցնում է, որ թշնամին հայերի դիակներն անարգում է, խոշտանգում, որը պատերազմական հանցագործութուն է, և ՄԱԿ-ի լռությունը ևս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր  պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է և ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»:


Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել