Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 52-ի |ermenihaber.am|
18:30 - 01 նոյեմբերի, 2020

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 52-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Իր մեծությամբ Թուրքիայի 3֊րդ խոշոր քաղաքը հանդիսացող Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58֊ի, իսկ վիրավորների թիվը՝ 930֊ի: Փլուզված 7 բազմաբնակարան շենքերում դեռևս շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30֊ի առավոտյան Իզմիրում գրանցված ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6․6 բալ ուժգնություն: Իսկ ԱՄՆ֊ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի (USGS) տվյալների համաձայն՝ Իզմիրի երկրաշարժը եղել է 7 բալանոց: Ցնցումների հետևանքով Էգեյան ծովի ջրերը վարարել են ու ջրհեղեղ առաջացրել Իզմիրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել