Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար․ եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկո |shantnews.am|
17:55 - 01 նոյեմբերի, 2020

Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար․ եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկո |shantnews.am|

shantnews.am: Ադրբեջանցիների և թուրքերի վախեցնող վերաբերմունքը բոլոր ինստիտուտների, բոլոր քաղաքապետարանների և քաղաքային խորհրդի նկատմամբ, որոնք այս օրերին սպառնալիքներով նամակներ են ստանում Արցախի Հանրապետությանը սատարելու համար, ցավալի է, անընդունելի Իտալիայում: Այս մասին ասել է եվրախորհրդարանական Աննա Բոնֆրիսկոն։

«Շնորհակալություն եմ հայտնում Հռոմի հայ համայնքի խորհրդին՝ այս դրվագները դատապարտելու համար:

Այս մութ ժամանակներում մենք պետք է միասնական կանգնենք նրանց դեմ, ովքեր կանխամտածված օգտագործում են նոր լրատվամիջոցները` կանխելու այլոց ազատությունները»,- այս մասին ասել է Աննա Բոնֆրիսկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել