Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Բաքու |civilnet.am|
16:50 - 01 նոյեմբերի, 2020

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմեկնի Բաքու |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կժամանի Բաքու․ այս մասին նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 
 
 

Չավուշօղլուն նաև ասել է, որ իրենք Բաքվում են Էրդողանի հանձնարարությամբ:

«Մենք նախագահի հանձնարարություն ունենք՝ Ադրբեջանին միայնակ չթողնել այս գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և համատեղ գործել։ Այստեղ են ժամանելու նաև մեր պաշտպանության նախարարն ու այլ գործընկերներ: Այստեղ է նաև մեր խորհրդարանի նախագահը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել