ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալվել է ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի (տեսանյութ)

12:07 - 01 նոյեմբերի, 2020

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից  ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը:

Ստորև ներկայացվում է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել