Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանք»-ն է. Էքզիթ-փոլ |armenpress.am|
22:46 - 31 հոկտեմբերի, 2020

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատարն իշխող «Վրացական երազանք»-ն է. Էքզիթ-փոլ |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, ըստ էքզիթ-փոլի արդյունքների, առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է` ստացած 55% ձայներով: Այս մասին հայտնում է Agenda.ge-ն:

Երկրորդ տեղում` 23% ձայներով, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է: Ընտրություններին մասնակցող «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Աղմաշենեբելիի մարտավարություն» և «Գիրչի» քաղաքական ուժերը հավաքել են 3% քվե, ինչը ևս անցողիկ է համարվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել