Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան
22:43 - 31 հոկտեմբերի, 2020

Հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող մարտերում մեր ԶՈՒ-ն հակառակորդից հետ են վերցրել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները: Այսօր տեղի ունեցած ճեխազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

«Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց նա:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

«Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել