Նախադպրոցական հաստատություններում կներդրվի աղետների դիմակայունության բարձրացման մոդել
10:57 - 31 հոկտեմբերի, 2020

Նախադպրոցական հաստատություններում կներդրվի աղետների դիմակայունության բարձրացման մոդել

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների եւ մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։

Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների եւ ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը եւ պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին եւ ծնողներին։

Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները եւ ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։ Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու եւ ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։

Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման եւ վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով եւ գործուն կրթության հասանելիությունը եւ ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների եւ աշխատակիցների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունն ու ապահովությունը։

Առաջադրանքը նախատեսում է՝ 1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների եւ օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, եւ դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում 2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում եւ միջամտության արդյունքում ձեւավորված առաջարկություններ։

Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաեւ Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաեւ պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։

Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչեւ նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել