Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները |aliq.ge|
10:01 - 31 հոկտեմբերի, 2020

Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները |aliq.ge|

aliq.ge: Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով երկրի տարածքում հոկտեմբերի 31-ին բացվում է 3657 ընտրատեղամաս: Կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:

Ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել հնարավոր է առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:

2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 511 338:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել