ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին |armenpress.am|
22:43 - 30 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն: Այս մասին Ռոբերտ Օ'Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Երկու կողմերը պետք է հրադադարը պահպանեն, բայց սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որն այսօր բավականին վարանում է առանց նախապայմանների հրադադարի հաստատմանը համաձայնվել»,- ասել է Օ'Բրայենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել