Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել
22:09 - 30 հոկտեմբերի, 2020

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ 

Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։

Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել