Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան
16:52 - 30 հոկտեմբերի, 2020

Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, պատերազմ չէր սկսի․ Արծրուն Հովհաննիսյան

Բազաներ ստեղծելու նպատակը հարձակումն ավելի մեծացնելն է։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին տված հարցազրույցում։

«Եթե դու դիվերսանտներով գալիս ես, մի տեղ ամրանում ես արդեն, այդ տարածքը դառնում է քոնը, ուժերդ սկսում ես մեծացնել, որ հարձակողական պոտենցիալդ ավելի մեծ լինի և զուտ դիվերսիոն չլինի։ Իրենք (Ադրբեջանական կողմը - խմբ․) այդ հարցն էին ուզում լուծել, որը տապալեցինք գիշերը»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե փորձագիտական որոշ շրջանակներ ասում են՝ ինչու «օդը չեն փակում», որ ԱԹՍ-ները չգան, Հովհաննիսյանն ասել է, որ Փորձագիտական շրջանակներում նման տերմին («օդը փակել» - խմբ․) չի հանդիպել, որովհետև շատ ոչ փորձագիտական տերմին է։

«Աշխարհի ամենահզոր, ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր հարվածային, օդային միջոցներից ինչ-որ տոկոսը անցնում է։ «Օդը փակել» հասկացությունը սիրողական ընկալում է, և ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, և հանրությունը սկսում է հավատալ, որ կա մի միջոց օդը փակելու, որը չի կիրառվում։ Ոչ թե պետք է ասել «օդը փակեք», այլ պետք է ասել մեզ պետք է բարելավել ՀՕՊ մակարդակը։ Այո՛, մենք պետք է ձգտենք այնպիսի ՀՕՊ միջոցների, որ տասը ԱԹՍ-ից մեկ, երկու, հինգը խոցելու փոխարեն, խոցենք ութը»,- ընդգծել է նա։

Հովհաննիսյանը նաև կարծիք է հայտնել, ոչ Ալիևը եթե իմանար, որ պատերազմի 32-րդ օրը ամբողջ Արցախը չի կարողանալու գրավել, Մեղրին ու Հայաստանի մի մասն էլ հետը, ինչպես իրենց օպերատիվ պլաններում հավանաբար դրված է եղել, ինքը պատերազմը չէր սկսի։

«Միանշանակ, իր ԶՈՒ-ն, վստահ եմ նաև Թուրքիայի ԶՈՒ-երը, ունեցել են շատ «վարդագույն» պատկերացումներ իրենց մասին և շատ «մատների արանքով» պատկերացումներ՝ մեր մասին»,- ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել