Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան
14:16 - 30 հոկտեմբերի, 2020

Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները․ Արծրուն Հովհաննիսյան

Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը։ Ավելի վաղ վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։ 

«Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում»,- հավելեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

«Ավելին՝ մեր հետախուզական ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել էր բավականին մեծ զինամթերքի պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները, և մեր հրետանու կրակից այրվել էր։ Կրակը տեսել են նույնիսկ Ստեփանակերտում»,- ասաց նա։

Խոսելով Ադրբեջանական ուժերի՝ անտառներով առաջ գալու մասին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ բաց ճակատում դժվար է իրենց համար առաջ գալը, դրա համար ուղիղ առճակատման չեն ուզում գնալ և փորձում են շրջանցելով, փոքր խմբերով հասնել հաջողության, որում կա ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն։

«Ռազմական նշանակությունը խուճապ տարածելն է, մեր փոքր խմբերին վնասելը, կապուղիները կտրելը։ Քաղաքականը այն է, որ Ալիևը ձգտում է դրոշ դնել հերթական բնակավայրերում, իսկ այս դեպքում Շուշին է կամ Շուշիին հարակից բնակավայրերը, որ, պարզ է, այլ հնչեղություն կստանա»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել