ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը մի շարք երկրների հասցեին
 |shantnews.am|
09:55 - 30 հոկտեմբերի, 2020

ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը մի շարք երկրների հասցեին |shantnews.am|

shantnews.am: ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ դատապարտել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը միության պետությունների հասցեին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է TASS-ը։

«Քննարկել ենք Թուրքիայի հարցը։ Արտահայտել ենք մեր վճռակաությունը՝ ստիպելու Թուրքիային հարգել մեզ։ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում դեռևս դրական ուղի չի ընտրել։ Մենք դատապարտում ենք Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վերջին միակողմանի գործողությունները, սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը, որը բացարձակապես անընդունելի է»,-հայտարարել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի հանդեպ հետագա գործողությունները ԵՄ առաջնորդները կքննարկեն դեկտեմբերին կայանալիք պլանային գագաթնաժողովի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել